Վահե և Լուսի հիմնադրամի ֆելոուշիփ 2022
23 February 2022 - yerevan

…Այս ծրագիրը ավարտված է…

Նկարագրություն և նպատակ

Ստեղծարար արդյունաբերության ոլորտում Վահե և Լուսի հիմնադրամի ֆելոուշիփը Իմփաքթ Հաբ Երևանի և Վահե և Լուսի հիմնադրամի մեկամյա ծրագիրն է, որն ուղղված է հզորացնելու այն անհատներին, ովքեր իրականացնում են արվեստի և մշակույթի հետ կապված նախագծեր՝ ներառյալ հետազոտությունները, և/կամ Հայաստանում ստեղծում են նոր կազմակերպություններ կամ ձեռնարկություններ։

ֆելոուշիփի նպատակն է ոգեշնչել, միմյանց հետ ծանոթացնել և հնարավորություն տալ ստեղծագործ ձեռներեցներին, հետազոտողներին կամ կազմակերպություններին լավագույնս իրականացնելու իրենց աշխատանքը ոգեշնչող և աջակցող միջավայրում, որը ներառում է Հայաստանում փոփոխություններ բերող ավելի քան 200 լավագույն և ամենավառ անհատներին՝ ներկայացված ավելի քան 50 կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով:

Այս ֆելոուշիփային ծրագիրն առաջարկում է սեմինարներ, անհատական մենթորություն, անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին և հիմնական ֆինանսավորում` օգնելու 15 հոգու զարգացնել, վավերացնել և իրականացնել իրենց ձեռնարկատիրական կամ հետազոտական գաղափարները:

Առավելություններ

ֆելոուշիփն առաջարկում է Իմփաքթ Հաբի եզակի էկոհամակարգը, որը ներառում է․

  • Անհատական մասնագիտական ուղղորդում ֆելոուշիփի համակարգողի կողմից
  • Ոլորտի ձեռնարկատերերի/մասնագետների կողմից մենթորություն (յուրաքանչյուր նախագիծ կունենա համապատասխան մասնագիտական ուղղության մենթոր)
  • Անդամակցություն Իմփաքթ Հաբին և ոգեշնչող տարածքից ու ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն
  • Փորձի փոխանակում և մասնագիտական ցանցի ընդլայնում 200-ից ավելի ստեղծագործ նորարարների համայնքի հետ կազմակերպված միջոցառումների միջոցով 
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Հնարավորություն 3 գաղափարի համար՝ ստանալ ֆելոուշիփ՝ նախնական ֆինանսավորման ձևաչափով՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլլար, ծրագիրն ավարտելուց հետո։

Կարևոր ժամկետներ

ֆելոուշիփային ծրագրի տևողությունը՝ մեկ տարի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 23, 2022թ․

Մեկնարկը՝ ապրիլ, 2022թ

Թիրախային խումբ

Ծրագրի թիրախային խմբում այն անհատները, հետազոտողները, հասարակական կազմակերպությունները, բիզնեսները, սոցիալական ձեռնարկատերերը կամ նախագծերն են, որոնք աշխատում են Հայաստանում ստեղծարար արդյունաբերության ոլորտում, ինչպես օրինակ ներքոնշյալ ոլորտները (և ոչ միայն).

  • Երաժշտություն, կատարողական արվեստ, վիզուալ արվեստ
  • Արհեստներ (օրինակ՝ ջուլհակություն, կահույքի դիզայն և ոսկերչական դիզայն)
  • Ֆիլմարտադրություն, հեռուստատեսություն, անիմացիա, վիզուալ էֆեկտներ, վիդեո, ռադիո և լուսանկարչություն
  • Վիդեոխաղեր, վիրտուալ և ընդլայնված իրականություն (VR & ER)
  • Թանգարաններ, պատկերասրահներ և մշակութային ժառանգության հետ կապված ձեռնարկություններ
  • Գրական ստեղծագործություններ, հրատարակչություններ և գրադարաններ
  • Դիզայն՝ ներառյալ արտադրանքի դիզայն, գրաֆիկ դիզայն և նորաձևություն
  • Ճարտարապետություն և քաղաքային դիզայն
  • Գովազդ և մաքեթինգ
  • Խոհարարական արվեստ

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել ստեղծագործական արդյունաբերության ոլորտներում գաղափարներ իրականացնող համարձակ ու խիզախ անհատները/թիմերը։

ֆելոուշիփային ծրագրի համար ընտրվածները պետք է պարտավորվեն իրենց նախաձեռնության իրականացումը դիտարկել որպես առաջնահերթություն (այսինքն՝ տրամադրեն իրենց ժամանակի առնվազն 70%-ը) և խոստանան մասնակցել Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 70%-ին:

Վահեի և Լուսիի մասին

Վահե Ֆատտալը նկարչություն է սովորել Փարիզի Գեղարվեստի ազգային դպրոցում։ Նա նկարիչ և գրաֆիկական դիզայներ էր, ով հիմնեց իր սեփական դիզայնի և գովազդային գործակալությունը, որը համագործակցում էր ժամանցային և կորպորատիվ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ABC հեռուստատեսությունը, «մեծ հնգյակ» հոլիվուդյան կինոստուդիաները, National Geographic, Nissan, UCLA Extension, First Interstate Bank և այլն: Գործակալության ստեղծագործական ծառայությունները ներառում էին կորպորատիվ ինքնության և հաղորդակցության բոլոր ոլորտները, գովազդային և մարքեթինգային արշավները, կինո և հեռուստատեսային արշավները, անիմացիոն գրաֆիկան և բրենդինգը:

Վահեն նաև նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), Արցախի դրոշը (1998), եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկը (2004) և վերջինիս տարբերանշանի դիզայնի հեղինակը, Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Make it Happen» հեռուստամարաթոնի գովազդային արշավի դիզայները (2004), AIM/Armenian International Magazine-ի գեղարվեստական ղեկավարը (1990-1992) և այլն։

Լուսին Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ էր Լոս Անջելեսում (UCLA)՝ փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսի կոչումով: Նախքան Վահեի հետ հանդիպելն ու նրա հետ ամուսնանալը նա մասնակցել է նաև ֆրանսերեն լեզվի և քաղաքակրթության ինտենսիվ դասընթացների Փարիզի Սորբոնի համալսարանում։ Վահեն և Լուսին նույն պարտավորվածությունն ու կիրքն էին զգում դեպի այն ամենը, ինչ հայկական էր, դեպի բարձրագույն կրթություն, արվեստ և աշխարհի բացահայտում։

Կազմակերպվում է Իմփաքթ Հաբ Երևանի և Վահե և Լյուսի հիմնադրամի կողմից։