Ի՞նչ է Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ գործող Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան նպատակ ունի զբոսաշրջության ոլորտի հետ առնչություն ունեցող և նախագծերի մշակման փուլում գտնվող սկսնակ ընկերություններին (ստարտափ) օգնել իրենց ձեռնարկատիրական գործունեության ճանապարհին։ Այս ծրագիրը, որի կենտրոնում սկսնակ նորարար բիզնեսներն են, օգնելու է վերջիններիս դառնալ մասշտաբային, շահութաբեր, կայուն և ազդեցիկ ձեռնարկություններ։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան, որի գործունեությունը ապահովում է «Զբոսաշրջության աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ֆինանսավորմամբ և, Իմփաքթ հաբ Երևանի հետ համատեղ, նախատեսում է նորարարություն բերել զբոսաշրջության ոլորտ և օժանդակել նպատակային ձեռներեցների զարգացմանը՝ տալով նրանց անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կապեր և հնարավորություն՝ լինել մրցունակ ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային շուկաներում։
Հայեցակարգեր ներկայացնելու հրավեր
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան հպարտությամբ հայտարարում է հայեցակարգերի ընդունման հրավեր՝ հորդորելով, որպեսզի ներկայացնեք ձեր գաղափարներն ու դիմեք մասնակցելու Զբոսաշրջության ստարափների եռամսյա ինկուբացիոն ծրագրին։
Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան փնտրում է զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման և նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն այս ոլորտի տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը՝ հաստկապես Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։
Հորդորում ենք անպայման դիմել, եթե ունեք գաղափար, որը՝
- նորություն է շուկայում,
- նորություն է մարզում (Լոռի, Շիրակ, Տավուշ),
- առաջարկում է նոր բիզնես մոդել,
- պարունակում է տեխնոլոգիական, մարքեթինգային, կազմակերպչական կամ արտադրանքի/ծառայությունների մատակարարման նոր լուծումներ,
և նպաստում է նորարարական տուրիզմի հետևյալ ուղղությունների/գործողությունների զարգացմանը՝
- նորարարության վրա հիմնված լուծումներ, որոնք առաջ կմղեն թվային փոխակերպումն ու կզարգացնեն խելացի պրոդուկտների վրա հիմնված AR/VR լուծումները, արհեստական բանականությունը և այլն,
- տեխնոլոգիաներ, որոնք կօպտիմալացնեն բիզնես պրոցեսները, կբարելավեն բիզնեսի կառավարման համակարգերն ու էլեկտրոնային առևտրի հարթակները, ավելի կզարգացնեն թվային դաշտում ներառվածությունը, խաղարկային տուրիզմը, բաց աղբյուրներով տվյալները, ինտերակտիվ քարտեզները և այլն,
- առաջադիմական բիզնես հայեցակարգեր, որոնք կնպաստեն ձմեռային տուրիզմի, էկո և արկածային տուրիզմի, գինու և խոհարարական տուրիզմի, ինչպես նաև այլ ուղղությունների զարգացմանը,
- թեմատիկ կացարաններ,
- տեղական արտադրանքի և նրբախորտիկների ներառում,
- մատչելի և ներառական տուրիզմը դյուրացնող մոտեցումներ,
- լուծումներ, որոնց առանցքում սոցիալական ազդեցությունը և/կամ գյուղերի զարգացումն է,
- բիզնես հայեցակարգեր, որոնք վերաբերում են բնապահպանական թեմաների լուծմանը; էներգախնայողություն, մաքուր տեխնոլոգիական լուծումներ, կանաչ և կայուն մոտեցումներ, շրջանաձև տնտեսություն և այլն,
- լուծումներ, որոնք ուղղված են զբոսաշրջության ոլորտում Քովիդ-19 համավարակի և հետպատերազմական իրավիճակի բացասական հետևանքների վերացմանը։
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել դիմորդներ Հայաստանի ողջ տարածքից, սակայն առաջարկվող նախագծերն ու գաղափաները պետք է նպաստեն նորարարական տուրիզմի զարգացմանը Հայաստանի երեք հյուսիսային մարզերից՝ Լոռի, Շիրակ և Տավուշ, որևէ մեկում։
Ողջունվում է կին ղեկավար ունեցող ստարտափ ընկերությունների և/կամ տղամարդկանց ու կանանց հավասարակշռված ներկայացվածությամբ թիմերի մասնակցությունը։ Ավելին, մրցույթի ներառականությունն ապահովելու նպատակով խրախուսում ենք ձեռնարկատիրական ունակությունների տիրապետող այն անձանց ակտիվ մասնակցությունը, որոնց համար ռեսուրսների հասանելիությունը սահմանափակ է․ այդ շարքին են պատկանում հաշմանդամություն ունեցող անձինք, երիտասարդները, տեղահանված անձինք ու գյուղական և/կամ հեռավոր շրջանների մարգինալացված համայնքները։
Մենք ընդունում ենք դիմումներ՝
- գաղափարի փուլում գտնվող ստարտափներից (գրանցված կամ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ՆՏՏԶ դրամաշնորհը ստանալուց հետո գրանցվել պլանավորող),
- նորաստեղծ կազմակերպություններից,
- գործող և աճի ներուժ ունեցող ՓՄՁ-ներից
- սոցիալական ձեռնարկություններից, որոնք գրանցված են որպես մասնավոր բիզնես։
Մասնակցության առավելությունները
Զբոսաշրջային ստարտափների ինկուբացիոն ծրագրին մասնակցելով հնարավորություն կունենք՝
- մասնակցել աշխատաժողովների, դեմ-առ-դեմ մենթորային հանդիպումների, դասախոսությունների, որոնք կվարեն հրավիրված բանախոսներ/ոլորտի առաջատար մասնագետներ,
- ստանալ ձեռներեցին անհրաժեշտ գիտելիքներ բիզնեսի զարգացման տարբեր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ բիզնեսի մոդելավորում, արժեքավոր առաջարկների պատրաստում, բրենդավորում, պատումների մշակում, որոնց կարևորությունը կորոշվի ըստ կարիքների գնահատման և կարտացոլվի ուսուցման ծրագրում,
- ակտիվորեն մասնակցել Իմփաքթ հաբ Երևանի 200+ ստեղծարար նորարարների համայնքի ցանցային միջոցառումներին և ձևավորել արդյունավետ գործընկերություններ ողջ աշխարհում,
- ինկուբացիոն ծրագրի ընթացքում դառնալ Հայաստանի ոգեշնչող համատեղ աշխատանքային տարածքների անդամներից մեկը՝ Իմփաքթ հաբ Երևանում, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կամ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում,
- ավելի լավ ծանոթանալ սահիկներով ելույթ պատրաստելու և հայտառաջարկ գրելու հմտություններին՝ նախապատրաստվելով «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի առաջիկա դրամաշնորհային ծրագրերին, որոնք իրականացվելու են Ինկուբացիոն ծրագրին զուգահեռ,
դիմել «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ՆՏՏԶ դրամաշնորհներին՝ ունենալով ընտրվելու ավելի մեծ շանսեր, և դրամաշնորհ ստանալու պարագայում մասնակցել ավելի ինտենսիվ և ստարտափների աջակցմանը համապատասխանեցված, ութ ամիս տևողությամբ նախա-ակսելերացիոն և ակսելերացիոն ծրագրի, որն ուղղված է հաղթող նախագծերի հաջող իրականացմանը։
Ընտրության գործընթացը
- Նախնական ընտրության (կարճ ցուցակ) առաջին փուլ, որը կիրականացնի ծրագրի թիմը՝ ադմինիստրատիվ չափանիշների և դիմելու իրավունակության պահանջների հիման վրա։
- Նախնական ընտրության (կարճ ցուցակ) երկրորդ փուլ, որը կիրականացնեն ժյուրիի անդամները՝ ելնելով հետևյալ չափանիշներից․
ա․ թիմի կազմ և թիմի առանձին անդամների փորձը (30%)
բ․ նորարարության և մրցակցայնության աստիճանը (20%)
գ․ սոցիալական ազդեցությունն ու ներառականությունը (15%)
դ․ բիզնես մոդելների կայունությունը (20%)
ե․ գաղափարի իրագործելիությունն ու առևտրայնացման պոտենցիալը (15%) - Վերջնական ընտրություն: ֆինալիստներն ընտրվելու են ժյուրիի անդամների կողմից՝ դիմողների կարճ տեսանյութերի հիման վրա, որը կազմելու է նրանց դիմումի մասը։
Ստարտափ նախաձեռնությունների կազմում հաղթող տեղերի առնվազն 30%-ը կհատկացվի կին ղեկավար ունեցող թիմերին։
Հաղթող թիմերը գրավոր կտեղեկացվեն 2021 թ․ ապրիլին։
Ժյուրիի որոշումը վերջնական է: Իրավական գործընթացը բացառվում է։
Ընտրվելու պարագայում թիմերը պարտավոր են իրենց նախաձեռնությունը իրականացնել առաջնահերթ (այսինքն՝ հատկացնեն իրենց ժամանակի առնվազն 60%-ը) և հանձն առնել մասնակցել ԶԻԱ-ի ինկուբացիոն ծրագրի շրջանակներում իրագործվող ծրագրերի, միջոցառումների և համայնքային միջոցառումների առնվազն 60%-ին։
Կարևոր ամսաթվեր
- Դիմումների վերջնաժամկետը՝ 2021 թ․ մարտի 21, 2021 (Երևանի ժամանակով 23:59)