Social Impact Award 2021
15 June 2021 - yerevan

Նպատակ և Նկարագիր

Այս տարի Social Impact Award-ն իրագործվում  է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից և տարածաշրջանում իրագործվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության  ասոցիացիայի կողմից, որը Եվրոպայում լավագույն  կազմակերպություններից է վենչուրային մարդասիրության և սոցիալական ներդրումների ոլորտում, ինչպես նաև Իմփաքթ Հաբ Երևանի կողմից, որը սոցիալական նորարարությունների հարթակ է և համայնք, որը սատարում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացումը։

2009 թվականից ի վեր Social Impact Award ծրագիրը բարձրացնում է իրազեկվածությունը սոցիալական ձեռներեցության մասին Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։

Դա արվում է ընդհանուր տեղեկավության տարածման, դասընթացների, մասնագետների և գործընկերների միջև գիտելիքների ու փորձի փոխանակման միջոցով, ինչպես նաև լավագույն նախագծերին անմիջական օգնություն տրամադրելով։

Ծրագիրն ընդունում է հայտադիմումներ, որոնցից ընտրված 10 մասնակիցներից մեկը ծրագրի ավարտին կստանա 1500 եվրո աջակցություն, ևս 4-ը հնարավորություն կունենան մասնակցելու Social Impact Award Global միջազգային գագաթնաժողովին։

Ծրագրի հիմնական ոլորտներն են՝

1. Իրազեկվածություն– Բարձրացնել իրազեկվածության ընդհանուր մակարդակը սոցիալական ձեռներեցության վերաբերյալ և նպաստել, որպեսզի վերջինս դիտարկվի որպես պոտենցիալ աշխատանքային ոլորտ։
2. Կրթություն– Տրամադրել երիտասարդներին բավարար գիտելիքներ սոցիալական ձեռնարկություն հիմնելու համար։
3. Համայնք– Օգնել երիտասարդներին ստանալ փորձի փոխանակում և գիտելիքներ միմյանցից և մասնագետներից։
4. Աջակցություն– Տրամադրել աշխատանքային գործիքներ, ինկուբացիաներից և նախնական ֆինանսավորումներից օգտվելու հնարավորություն

Ծրագրի մասին առավել մանրամասն՝ սույն կայքում։ 

Ծրագրի նպատակները

  • Բարձրացնել Հայաստանում և մարզերում սոցիալական ձեռներեցության վերաբերյալ  իրազեկվածության ընդհանուր աստիճանը
  • Աջակցել երիտասարդներին, ուսանողներին և սկսնակ սոցիալական ձեռներեցներին զարգացնել և իրականացնել ինովացիոն լուծումներով սոցիալական նախաձեռնություններ
  • Օգնել զարգացնել ձեռներեցային հմտություններ՝ խթանելով ոլորտում աշխատանքը
  • Ֆինանսապես և ակտիվ խորհրդատվության տեսքով աջակցել լավագույն թիմերին
  • Ծանոթացնել մասնակիցներին իրենց միջազգային գործընկերների, համայնքների և մասնագետների հետ

Ամփոփ

Եթե դու 18-30 տարեկան ես և հրաշալի գաղափար ունես, որը լուծում է որևէ սոցիալական խնդիր և ունի հեռանկար դառնալու հաջողակ սոցիալական ձեռնարկություն, ապա այս նախագիծը հենց քեզ համար է։

Ծրագրի շրջանակներում քեզ կտրամադրվի հրաշալի գործիքակազմ՝ գիտելիքներ, աջակցություն, խորհրդատվություն և ներգրավվածություն համայնքի մեջ։

Դու կարող ես դառնալ 10-ը ընտրված նախագծերից մեկը և մրցել 1,500 եվրո դրամական աջակցության և Social Impact Award Global Summit գագաթնաժողովին մասնակցության համար։

Ծրագրի հայտերն ընդունվում են մինչ: հունիսի 20-ին  23։59

2020 թվականի հաղթողները՝

Hasmik Tangyan

Հասմիկ Թանգյան

CoChoLab

Shogher Atanesyan

Շողեր Աթանեսյան

Ardook

Nick Sargsyan

Նիք Սարգսյան

Made in Shaghat

Ծրագիրը մեծ հաջողություն է ունեցել և նախորդ տարիների բոլոր մանրամասները և տվյալները ամրագրվել են Social Impact Award ամենամյա հաշվետվությունում։

Ծրագրի 2020 թվականի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

SIA 2021 Logo Website Footer