…Այս ծրագիրը ընթացքի մեջ է…
Նկարագրություն
Հպարտությամբ ներկայացնում ենք «Զբաղվածության և ձեռնարկատիրության խթանման ծրագիրը», որի նպատակն է աջակցություն տրամադրել և հզորացման տարաբնույթ հնարավորություններ ստեղծել Արցախից տեղահանված կանանց ու երիտասարդների համար։ Ծրագրի մոտեցումն է սոցիալ-հոգեբանական համապարփակ աջակցության, հմտությունների զարգացման և աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների միջոցով հզորացնել մասնակիցներին և հեշտացնել նրանց ներառումը տեղական տնտեսություն:
Նպատակ և առավելություններ
Ծրագրի հիմնական նպատակներն են.
- խրախուսել մասնակիցների սոցիալական ներգրավումը և տնտեսական հզորացումը,
- մասնակիցներին տրամադրել աշխատանք գտնելու և ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ հիմնարար հմտություններ,
- մասնակիցներին տրամադրել միջին մասնագիտական/արհեստագործական կրթություն և պրակտիկ աշխատանքային փորձ,
- դրամաշնորհների և խորհրդատվության միջոցով աջակցել մասնակիցներին ստեղծել սեփական փոքր ձեռնարկություններ:
Կարևոր ժամկետներ
- Դիմելու վերջնաժամկետ՝ 2024թ. ապրիլի 10
- Ծրագրի տևողություն՝ 2024թ. մայիսից մինչև դեկտեմբեր
- Դասընթացների տևողություն՝ 2,5 ամիս (2024թ. մայիսից մինչև օգոստոս)
- Դասերի հաճախականությունը՝ շաբաթական 2 օր
- Յուրաքանչյուր դաս տևողությունը՝ 3-ական ժամ
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
- Տեղահանված լինեն Արցախից 2020 կամ 2023թթ.:
- Բնակվեն Գորիսում կամ հարակից գյուղական և քաղաքային համայնքներում:
- Լինեն 20-ից 60 տարեկան:
- Ունենան ցանկություն զարգացնելու իրենց զբաղվածության և/կամ ձեռնարկատիրական կարողությունները:
- Հետաքրքրված լինեն անցնել վճարվող մասնագիտական պրակտիկա կամ հիմնել սեփական ձեռնարկությունը։