ԱԿԲԱ Ֆեդերացիա / Իմփաքթ Հաբ Երևան / Ֆելոուշիփ 2019
4 September 2017 - yerevan

… Այս ծրագիրն ավարտված է …

Նկարագրություն

ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական խնդիրներ։

Նպատակ և առավելություններ

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել ձեռներեցներին՝ առաջարկելով Իմփաքթ Հաբի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է՝

  • Անհատական մասնագիտական մոտեցում և աջակցություն ֆելոուշիփի ղեկավարի կողմից
  • Մենթորություն փորձառու ձեռներեցների և ոլորտի մասնագետների կողմից
  • Անդամություն Իմփաքթ Հաբում, հնարավորություն օգտագործելու ոգեշնչող աշխատանքային տարածքը և ենթակառուցվածքը
  • Մասնագիտական ցանցի ընդլայնում և 250+ ստեղծագործող նորարարների համայնքի մեջ փորձի փոխանակման հնարավորություն
  • Աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին հասանելիություն
  • Հասանելիություն ԱԿԲԱ ֆեդերացիայի գյուղատնտեսության ոլորտում լայն կապերի ցանցին

* Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրը չի նախատեսում ֆինանսական աջակցություն։

Կարևոր ժամկետներ

  • Ծրագրի տևողությունը մեկ տարի է։
  • Դիմումների վերջնաժամկետ՝ նոյեմբերի 15, 2019 թ., 23:59 (Երևանի տեղական ժամանակով)։
  • Ծրագրի սկիզբը՝ դեկտեմբերի 1, 2019 թ.։

Ովքե՞ր կարող են դիմել

Նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝

  • Գյուղատնտեսություն (տեխնոլոգիական լուծումներ, բերքի մշակում և բերքահավաք, բերքի պահպանում և փոխադրում, գյուղական համայնքների զարգացում և այլն)
  • Համայնքային զարգացում (հողերի պահպանում, ջրի կառավարում, Աղբի վերամշակում/ կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում, բնապահպանական նախագծեր, պլաստիկի վերամշակում և այլն)
  • Ագրո-տուրիզմ (ընտանեկան տնտեսություններ, ֆերմերային խանութներ, ֆարմ տուրիզմ, տեղական գինեգործություն, փոքրիկ պանրերի գործարաններ, փոքրիկ անասնաֆերմաներ և այլն)։

Ծրագրի մեջ ընդգրկվելու դեպքում թիմերը պարտավորվում են իրենց նախաձեռնությանը տալ գերակա առաջնահերթություն (տրամադրելով իրենց ժամանակի առնվազն 50%-ը) և մասնակցել Իմփաքթ Հաբի կողմից կազմակերպված ծրագրերի և միջոցառումների առնվազն կեսին։

Ընտրված նախագծերը  ծրագրի վերջում պետք է ունենան նվազագույն կենսունակ արտադրանք (MVP)։

ACBA Federation Fellowship

Brought to you by Impact Hub Yerevan and ACBA Federation.